Արթուր Աբրահամը միավորներով պարտվեց Յուբենք-կրտսերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը չկարողացավ հաղթել բրիտանացի Քրիս Յուբենք-կրտսերին՝ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած մենամարտում միավորներով զիջելով: Սա հայազգի մարզիկի վեցերորդ պարտությունն էր պրոֆեսիոնալ ռինգում:
Մրցավարների միաձայն որոշմամբ մենամարտի հաղթող ճանաչվեց Քրիս Յուբենք կրտսերը։ Սա վերջինիս պրոֆեսիոնալ կարիերայի 25-րդ հաղթանակն էր։ Քրիս Յուբենք կրտսերը պաշտպանեց չեմպիոնական գոտին և բռնցքամարտի համաշխարհային սուպերսերիայի նմասնակցելու իրավունք ստացավ: