211652_close_icon
views-count12757 դիտում article-date 21:09 15-07-2017

Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին

[color=#CC0000]ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հուլիսի 17-20-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38...+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Հանրապետության տարածքում`[/color] Հուլիսի 16-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: [img]http://shamshyan.com/ups/images/0541744001500134941728888.jpg[/img] [color=#CC0000]Երևան քաղաքում`[/color] Հուլիսի 16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է լեռնահովտային քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ: [img]http://shamshyan.com/ups/images/0026643001500134953997137.jpg[/img]

Նմանատիպ նյութեր