ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
Ընդամենը թվով 127 հակակարկտային կայանքով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 13 ամպ, կատարվել է 36558 կրակոց:
Դիտարկվող տարածքներում՝ Արագածոտնի մարզի՝ Արտաշավան, Սաղմոսավան, Կարբի և Օհանավան համայնքների չվերահսկվող տարածքներում տեղացել է կարկուտ: Նշված մարզի տվյալ համայնքները պաշտպանվում են հիդրոմետ ծառայության կողմից:
Դիտարկվող տարածքում Վայոց Ձորի մարզի՝ Գոմք համայնքում տեղացել է կարկուտ: Նշված մարզի տվյալ համայնքը չի պաշտպանվում հիդրոմետ ծառայության կողմից:
***
Հուլիսի 14-ին, ժամը 19:32-ից մինչև 19:45-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 1 կայանքից Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 100 կրակոց:
***
Հուլիսի 14-ին, ժամը 19:03-ից մինչև 20:03-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 23 կայանքից Շիրակի մարզի Հայկավան, Ողջի, Մեղրաշատ, Վահրամաբերդ, Մայիսյան, Ախուրյան, Բյուրակն, Կամո, Կապս, Հացիկ, Քեթի համայնքների տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 4530 կրակոց: