Էրդողանը կայցելի Պարսից ծովածոցի երկրներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է այցելել Պարսից ծովածոցի երկրներ։ Այդ մասին հայտնում է Anandolu գործակալությունը։
Այցը կսկսվի փետրվարի 12-ին և կավարտվի փետրվարի 15-ին։ Էրդողանը կայցելի Քաթար, Սաուդյան Արաբիա և Բահրեյն, որտեղ բանակցություններ կվարի բարձրաստիճան ղեկավարների հետ։ Բահրեյնում նա կհանդիպի թագավոր Համադ իբն Իսա ալ-Խալիֆի հետ։ Կստորագրվեն մի շարք համաձայնագրեր։
Բահրեյնից Էրդողանը կմեկնի Սաուդյան Արաբիա, որտեղ նրան կընդունի թագավար Սալման իբն Աբդուլազիզը։
Քաթարում նա կհանդիպի էմիր, շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ։