ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը Կանադայում հոսպիտալացվել է
ԱՄՆ 39-րդ նախագահ 92-ամյա Ջիմի Քարթերը Կանադայում հոսպիտալացվել է՝ ջրազրկում ախտորոշմամբ: Բժիշկները հայտնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտում է Washington Post-ը։
ԱՄՆ նախկին նախագահ (1977-1981) Ջիմի Քարթերը կնոջ՝ Ռոզալինայի հետ ներկա է գտնվել Կանադայի Մանիտոբա նահանգում «Բնակավայրեր մարդկության համար» բարեգործական կազմակերպության ակցիային։ Բարեգործական ակցիայի շրջանակում Վինիպեգ քաղաքում կացարան է կառուցվել։ Քարթերը ջրազրկվել է ու վատ զգացել շոգից։
2015 թվականին Ջիմի Քարթերի մոտ մելանոմա է հայտնաբերվել: 2016-ի մարտին հաղորդվել էր, որ Ջիմի Քարթերն ավարտել է քաղցկեղի դեմ բուժման կուրսը: Եվ նա հայտարարել է, որ այլևս բուժման կարիք չունի:
Քարթերի նախագահությունը մասնավորապես աչքի է ընկել մարդու իրավունքների գերակայության քաղաքականությամբ:
2002-ին Քարթերը արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ մարդու իրավունքների ոլորտում ձեռքբերումների համար: