211652_close_icon
views-count33638 դիտում article-date 20:59 14-07-2017

Ով կարծում է, որ Իսկանդերը զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ով կարծում է, որ Իսկանդերը զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է Իսկանդերը»: Այդ մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում, որի ամբողջական թողարկումը եթեր է հեռարձակվելու կիրակի՝ 23:20-ին: «Այ երբ իմանա, կհասկանա, թե ինչպիսի կործանարար ուժ ունի այդ զենքը»,- ասել է Սարգսյանը։ Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ ՍերժՍ արգսյանը նշել է. «Ի՞նչ կարող է երաշխավորել ցանկացած լուծման շարունակականություն կամ ի՞նչ երաշխիք կարող է լինել, որ եթե քաղաքական լուծում լինի, ապա պայմանները պահպանվելու են. ես բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ թիվ մեկ և ամենավստահելի երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժեր ունենալն է»։ Ըստ նախագահի, Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը ի վերուստ տրված և միջազգային կառույցների կանոնադրությամբ նախատեսված իրավունք է։ «Այդ սկզբունքը պետք է իրացվի»,- ասել է Սարգսյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր