12223 դիտում
21:22 12-07-2017
Ադրբեջանի նախագահը կամ չի հասկանում, կամ էլ ձևացնում է, թե չի հասկանում. Շավարշ Քոչարյան
Ադրբեջանի նախագահի հայտարարությանն է անդրադարձել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով [url=http://www.panorama.am/am/news/2017/07/12/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6-%D4%B1%D5%A4%D6%80%D5%A2%D5%A5%D5%BB%D5%A1%D5%B6/1806979]Panorama.am[/url]-ի հարցին:
«Ադրբեջանի նախագահը կամ չի հասկանում, կամ էլ ձևացնում է, թե չի հասկանում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու կարևորությունը: Հիշեցնենք, որ Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո նախագահների մակարդակով տեղի ունեցած Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներից հետո սա ԱԳ նախարարների չորրորդ հանդիպումն էր: Ինչպես և նախորդները, բրյուսելյան հանդիպումը նույնպես ուղղված էր ԼՂ բանակցային գործընթացի առաջմղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը. ոչ ավել, ոչ պակաս:
Ակնհայտ է, որ կրակի և ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի ամրապնդումը ոչ թե նախապայման է բանակցությունների, այլ անհրաժեշտ պայման՝ բանակցությունների արդյունավետության համար»,- ասել է Շավարշ Քոչարյանը:
Նշենք, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հնարավորինս արագ պետք է վերսկսվեն ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ առարկայական, նոր, բովանդակալից, կոնկրետ բանակցություններ, գրում է ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ «ադրբեջանական կողմը չի ընդունել պայմաններ, իսկ բանակցային գործընթացը վերսկսվել է առանց նախապայմանների»,- ընդգծել է Ալիևը:
Նմանատիպ նյութեր
4648 դիտում
16:30 07-04-2016
Առանց Արցախի լիարժեք ներգրավման՝ բանակցային գործընթացն արդյունավետ չի լինի. Շավարշ Քոչարյան
Այս բաժնից
478 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
931 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին