211652_close_icon
views-count61211 դիտում article-date 12:36 14-07-2017

Խոշոր ավտովթար Աշտարակի կամրջի հարևանությամբ. 25-ամյա վարորդը Subaru-ով մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվար հայտնվել է բետոնե առվակի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի Միգավան գյուղի բնակչ, 25-ամյա Վահրամ Գալստյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում իր վարած Subaru մակնիշի 35 GP 559 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս՝ բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել արհեստական ջրահեռացման բետոնե հատվածի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրաանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խուբը՝ Աշտարակի ոստիկանաապետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գւոմարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին վարորդը հայտնել է, որ ինքը վնասվածքներ չի ստացել և հրաժարվում է բժշկական օգնությունից: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր