5369 դիտում
19:24 13-07-2017
ՀՀ Կոտայքի մարզում նախատեսվում է նոր գործարան կառուցել
«Պ և Օ» ՓԲԸ տնօրենը, դիմելով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը, տեղեկացրել է, ընկերությունը, որի հիմնադիրներն են հանդիսանում Գերմանիայի հանրապետության քաղաքացի Հայներ Օպարդը և ԱՄՆ քաղաքացի Տիգրան Պապիկյանը, հականեխիչ և սանիտարահիգիենիկ նյութերի և սարքավորումների արտադրության համար պատրաստվում են կառուցել գործարան ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի տարածքում: Այդ նպատակով ընկերությունը ձեռք է բերել մոտ 6000 քառ. մետր մակերեսով հողամաս, բայց ծրագիրը ամբողջությամբ իրագործելու համար անհրաժեշտ է ևս 18000-20000 քառ. մետր մակերեսով արտադրական նշանակության հողամաս:
Ծրագիրը նախնական քննարկումներ է անցել Տնտեսական զարգացման և ներդրումների, Առողջապահության և Բնապահպանության նախարարություններում, որից հետո ներկայացվել է նաև ՀՀ վարչապետին:
Ներդրման ընդհանուր ծավալը կազմում է մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար, որի արդյունքում Պռոշյան և Քասախ համայնքների համար 3 տարվա ընթացքում կստեղծվի մոտ 100-120 աշխատատեղ:
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ԱՄՆ քաղաքացի Շեիլա Ռաե Պապայանսին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնվող 1.076, 0.7 և 0.19 հեկտար մակերեսներով գյուղատնտեսական նշանակության հողամասերը, այնուհետև գույքը վաճառել «Պ և Օ» ՓԲԸ:
Նմանատիպ նյութեր
1065 դիտում
10:53 20-01-2015
Ճապոնիան մտադիր է Լուսնի վրա արևի ճառագայթներից էներգիա հավաքող գործարան կառուցել
3921 դիտում
15:56 05-12-2018
Չինական ընկերությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում կառուցել աղբից էներգիա ստանալու գործարան
4131 դիտում
21:40 20-08-2019
Սիլիկյան թաղամասում նախատեսվում է կառուցել նոր քրեակատարողական հիմնարկ
Այս բաժնից
2797 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10519 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am