6724 դիտում
18:58 13-07-2017
Մորը և դստերը մեղադրանք է առաջադրվել՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք. առաջադրվել են մեղադրանքներ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Շիրակի մարզի բնակչուհին, ամուսնալուծությունից հետո չունենալով այլ բնակության վայր, մոր հետ միասին բնակվել է վերջինիս ծանոթի՝ 64-ամյա կնոջ բնակարանում։ Գյումրիում գտնվող նշված բնակարանում ապրել է նաև 64-ամյա կնոջ դուստրն իր անչափահաս երեխաների հետ։
Գտնվելով ֆինանսապես անբարենպաստ վիճակում և չկարողանալով հոգալ բնակարանի ծախսերը՝ տանտիրուհին իր դստեր հետ միասին առաջարկել է իրենց տանը բնակություն հաստատած ամուսնալուծված կնոջը զբաղվել մարմնավաճառությամբ։
Նախաքննության տվյալներով՝ ստանալով համաձայնությունը՝ ավելի քան մեկ տարի մայր ու աղջիկ նպաստել են ամուսնալուծված կնոջ պոռնկությամբ զբաղվելուն՝ այդ նպատակի համար տրամադրելով կացարան և ապահովելով հաճախորդներով։
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 64-ամյա կնոջը և վերջինիս դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
15956 դիտում
17:49 20-03-2017
66-ամյա կինը ձերբակալվել է՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու կասկածանքով
2740 դիտում
13:27 30-06-2016
Արաքսյան ու Կարինեն նպաստել են Նարինեի, Անուշի եւ Ռուզաննայի՝ պոռնկությամբ զբաղվելուն
Այս բաժնից
1162 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1537 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ