15006 դիտում
14:41 17-03-2015
36-ամյա Հերիքնազը քրոջ հետ հայուհիների է Էմիրություններ ուղարկել եւ նպաստել նրանց սեռական շահագործմանն ու պոռնկությամբ զբաղվելուն ու ենթարկել է թրաֆիքինգի
36-ամյա Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում և Նելլի Ներսիսյանի ղեկավարությամբ զբաղվելով մանրավաճառությամբ, մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ, միավորվելով Հայաստանում բնակվող ավագ քրոջ` Բավական Խաչատրյանի և մարդկանց շահագործման նպատակով ստեղծած կազմակերպված խմբի ղեկավար` Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի հետ, անդամագրվել է նշված կազմակերպված խմբին: Ապա` իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են համապատասխան դերաբաշխում, այն է` Նելլի Ներսիսյանը, ղեկավարելով հանցավոր խմբի գործողությունները, անձամբ կազմակերպել է հավաքագրված անձանց մուտքի հրավեր ստանալը, կատարել նրանց` Դուբայ տեղափոխելու հետ կապված ծախսերը, ստացել նրանց Դուբայ քաղաքում, իսկ Հերիքնազ և Բավական Խաչատրյանները կատարել են կանանց հավաքագրման և Դուբայ տեղափոխելուն, փոխանցելուն, թաքցնելուն ուղղված գործողությունները:
Նրա դեմ քրեaկան գործ է հարուցվել ՀՀ քրեaկան օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 34-132 հոդվածի 3-րդ կետի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին[b][color=#CC0000] SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2737 դիտում
13:27 30-06-2016
Արաքսյան ու Կարինեն նպաստել են Նարինեի, Անուշի եւ Ռուզաննայի՝ պոռնկությամբ զբաղվելուն
15953 դիտում
17:49 20-03-2017
66-ամյա կինը ձերբակալվել է՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու կասկածանքով
Այս բաժնից
1213 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1249 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
964 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան