211652_close_icon
views-count20949 դիտում article-date 14:58 13-07-2017

Հայտնաբերվեց 10 տարեկան տղայի ներկայությամբ քեռուն դանակահարելու մեջ կասկածվող գյումրեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. aravot.am

Ոստիկանությունը հայտնաբերել ու ձերբակալել է հուլիսի 9-ին Գյումրու «Ամեն ինչ տան համար» շինանյութի խանութի մոտ 35-ամյա Ս․Հ-ին դանակահարելու մեջ կասկածվող անձին։ Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, կասկածյալը 21-ամյա Կ․Հ-ն է, որը Գյումրու Շչեդրինի փողոցում վիճաբանել, այնուհետ կտրող-ծակող գործիքով վնասվածք է հասցրել Ս․Հ-ի կրծքավանդակին։ Վերջինս Գյումրի բժշկական կենտրոն էր տեղափոխվել կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք ախտորոշմամբ։ Հուլիսի 9-ին, ժամը 20-ին ոստիկանության «Մուշ»-ի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել այս մասին, ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց, հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներով։ Ժամեր անց կասկածյալը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության «Մուշ»-ի բաժին։ Նա խոստովանել է, որ ինքն է դանակով մարմնական վնասվածք հասցրել Ս․Հ-ին։ Նախաքննությունը շարունակվում է։ Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/07/13/897216/]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր