Թրամփը առաջին պաշտոնական այցն է կատարել Ֆրանսիա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ երկօրյա այցով առաջին պաշտոնական այցն է կատարել Ֆրանսիա։ Այս մասին հայտնում է TACC-ը:
Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Փարիզի «Օռլի» օդանավակայանում։ Անմիջապես վայրէջքից հետո Թրամփը այցելել է Փարիզի կենտրոնում գտնվող Հաշմանդամների կենտրոն, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Այցի շրջանակում Թրամփն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարն ու Սիրիայի իրավիճակը։
ԱՄՆ նախագահը կմասնակցի Բաստիլի գրավման տարեդարձին և Առաջին համաշխարհային պատերազմին ԱՄՆ-ի միանալու 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություններին։
Սպասվում է, որ երեկոյան 2 երկրների նախագահներն ու նրանց տիկնայք կընթրեն Էյֆելյան աշտարակի 2-րդ հարկում գտնվող Ժյուլ-Վեռն ռեստորանում: