211652_close_icon
views-count8401 դիտում article-date 13:05 13-07-2017

Դանի Ալվես. Ներողություն եմ խնդրում Գվարդիոլայից

Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը պաշտոնապես դարձավ ՊՍԺ-ի խաղացող: Պայմանագիր կնքելուց հետո նա մեկնաբանել է, թե ինչու է մերժել «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը: «Եթե Պեպ Գվարդիոլան ու «Մանչեսթեր Սիթին»իրենց նեղացած են զգում, ապա ես ներողություն եմ խնդրում նրանցից: Սակայն ես եկել եմ այստեղ չեմպիոն դառնալու համար», ասել է Ալվեսը: 34-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում ՊՍԺ-ն գերազանցեց «Մանչեսթեր Սիթիին»: Նշվում է, որ ֆրանսիական ակումբը Ալվեսին երկու անգամ ավելի բարձր աշխատավարձ է առաջարկել:

Նմանատիպ նյութեր