Հատուկ մրցանակ՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի նախագահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ երեկոյան Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հատուկ մրցանակ շնորհեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի խաղարկային մրցույթի ժյուրիի նախագահ, բրիտանացի օսկարակիր ռեժիսոր Հյու Հադսոնին:
Ռեժիսորն առաջին անգամ է այցելել Հայաստան:
Միաժամանակ Փարաջանովի տուն-թանգարանում տեղի ունեցավ ընթրիք՝ «Ոսկե ծիրանի» հյուրերի և մրցանակաբաշխության մասնակիցների համար: Ընթրիքի հովանավորն էր «Բեկոն պրոդուկտ» ընկերությունը:
Երեկոյի մանրամասները՝ ֆոտոռեպորտաժում: