Ադրբեջանի ղեկավարությունն իր բնակչությանն օգտագործում է որպես վահան. Է. Շարմազանով
«Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ է սերտել հիտլերյան Գերմանիայի դասերը և իր բնակչությանն օգտագործում է որպես վահան»,- լրագրողների հետ զրույցում այսպես այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ Ադրբեջանը, մերժելով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, պարբերաբար սրում է իրավիճակը սահմանում:
Վերլուծելով երեկ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ Շարմազանովը նշեց, որ համանախագահները ևս մեկ անգամ վերահաստատում են բացառապես բանակցությունների միջոցով ԼՂ հիմնախնդրի լուծումը: Իսկ Ադրբեջանը չի կատարում Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները:
Էդուարդ Շարմազանովը վկայակոչեց նաև վերջերս նախագահ Սերժ Սարգսյանի՝ խորհրդարանում արված հայտարարությունը, որ Արցախի հիմնախնդիրը պետք է լուծվի Արցախի ժողովդի կամաարտահայտության միջոցով: