«Ալաշկերտը» մարզվեց «Բորիսով Արենայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի` Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի դեմ խաղի նախօրեին Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» մարզում անցկացրեց «Բորիսով Արենայում», որին մասնակցեցին Բելառուս ժամանած բոլոր 19 ֆուտբոլիստները:
Հիշեցնենք, որ ԲԱՏԷ – «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին «Բորիսով Արենա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:



