40955 դիտում
10:49 12-07-2017
Հայկական կողմը փոխում է մարտավարությունը. նույնիսկ փոքր ոտնձգության դեպքում պատասխանը դաժան է լինելու. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գորւմ է. «Հուլիսի սկզբին Ադրբեջանի ձեռնարկած քայլերը՝ Արցախի հետ շփման գծում իրավիճակի սրման ուղղությամբ, կարծես թե չտվեցին այն քաղաքական և քարոզչական արդյունքը, որին հարևան երկրի ղեկավարությունը ձգտում էր:
«Արյունախում հայերի» առասպելը հաստատելու որևէ լուրջ ապացույց չի ստացվել: Դա ունի ընդհանուր և մասնավոր պատճառներ: Ընդհանուրն այն է, որ մի կողմից՝ Ադրբեջանն ամեն օր ասում է՝ հեսա մենք զենքով կգրավենք Ղարաբաղը, Զանգեզուրը, Գյոքչան ու Էրիվանը, մյուս կողմից՝ ասում է՝ մենք խաղաղասեր ենք, հայերն են առաջինը կրակում: Դիրքորոշման այդ հակասությունն, ինձ թվում է, չի նպաստում քարոզչական միավորների ձեռք բերմանը: Ադրբեջանի անհաջողության մասնավոր պատճառն այն է, որ այսօր շատ դժվար է թաքցնել կամ խեղաթյուրել իրականությունը:
Պարզ է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար, որոնց արբանյակները on-line ռեժիմով հետևում են աշխարհի ցանկացած անկյունում տեղի ունեցող իրադարձություններին, ճշմարտությունն իմանալը խնդիր չէր նաև 10, 20 տարի առաջ: Բայց մի քանի ժամ հետո պատկերը վերականգնելը և աշխարհին ներկայացնելը խնդիր չէ նաև մեզ նման երկրների համար: Բացի այդ, գոնե հայկական կողմից սահմանն այնպես է կահավորված, որ ամեն ինչ նկարահանվում է և անհրաժեշտության դեպքում հրապարակվում է:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ակցիաները, որոնք կոչված էին, մասնավորապես, ուշադրություն շեղել իսլամիստներին զենք վաճառելուց և Արևմուտքի՝ մարդու իրավունքների հետ կապված դժգոհություններից, չեն հասել իրենց նպատակին նաև այն պատճառով, որ այդ երկրի և Ռուսաստանի հարաբերություններում դժվարություններ են առաջացել (ենթադրում եմ, ժամանակավոր): Տարաձայնությունների պատճառը, ըստ փորձագետների, «գազային մրցակցությունն» է՝ մի ոլորտ, որտեղ ներկա ժամանակահատվածում այդ երկու երկրների շահերը չեն համընկնում:
Ադրբեջանն այս պահին Ռուսաստանից «դաբրո» չունի՝ իրավիճակ սրելու, իսկ առանց «դաբրո»-ի սրելու դեպքում չի ստանում բավարար դիվանագիտական, քաղաքական և քարոզչական աջակցություն: Դա չի նշանակում, որ վաղը կամ մյուս օրը այդ «դաբրոն» չի տրվելու:
Եվ վերջապես: Հայկական կողմն էլ, կարծես թե, փոխում է իր մարտավարությունը: Ադրբեջանը պետք է զգա, որ ցանկացած, նույնիսկ փոքր ոտնձգության դեպքում պատասխանը դաժան է լինելու, և այդ պատասխանին հետևած վայնասունին մենք, համենայնդեպս, ուշադրություն չենք դարձնի: Նույնիսկ եթե ՄԱԿ-ն ընդունի ոչ թե 4, այլ 144 բանաձև»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2046 դիտում
11:28 24-11-2015
Ոստիկանությունը փոխում է մարտավարությունը. աննախադեպ վնասազերծումներ հանցանքի պահին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7782 դիտում
12:49 23-12-2015
Ադրբեջանն աստիճանաբար փոխում է իր նախահարձակ գործողությունների մարտավարությունը. ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար
Այս բաժնից
1084 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»