211652_close_icon
views-count5340 դիտում article-date 18:45 11-07-2017

Հրաչյա Հարությունյանի ՀՀ տեղափոխման գործընթացը սկսված է

«Մենք հետևություն ենք արել Նախագահի ելույթից, որ անխուսափելիորեն քրեական պատասխանատվություն գործի կոռուպցիոն բոլոր դեպքերի համար»,- այսօր մամուլի ասուլիսին լրագրողներից մեկ խնդրանքով դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին անդրադարձավ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Անդրադառնալով ՌԴ-ում դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանի գործին, փոխնախարարն ասաց, որ դատարանի վճիռն ուժի մեջ է մտել, լրատվամիջոցներով նաև տեղեկություն է հրապարակվել ներքին տեղափոխման մասին՝ ՌԴ տարածքով: «ՀՀ արդարադատության նախարարությունը Ռուսաստանի գործընկեր կառույցների հետ փորձում է անել ամեն ինչ, որ մեր քաղաքացին տեղափոխվի ՀՀ և պատիժը կրի այստեղ: Քանի որ հարցը գտնվում է ՌԴ իրավասու մարմինների լիազորությունների շրջանակներում, առավել հստակ ժամկետներ դեռևս չենք կարող նշել, այդուհանդերձ որոշումը կայացված է, նաև տեղափոխման գործընթացը սկսված է»,- հավելեց նա:

Նմանատիպ նյութեր