211652_close_icon
views-count4133 դիտում article-date 16:06 11-07-2017

Ապօրինի մահվան հավանական դեպքերի քննությունը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դասընթացի թեմա

Հուլիսի 10-11-ը Երևանում անցկացվել է երկօրյա դասընթաց՝ «Ապօրինի մահվան հավանական դեպքերի քննության մասին Մինեսոտայի արձանագրության» վերաբերյալ: Դասընթացը կազմակերպել են «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Մինեսոտայի արձանագրության նպատակը ապօրինի մահվան հավանական դեպքի և բռնի անհետացման կասկածվող դեպքի արդյունավետ քննության խթանումն է, դրա միջոցով կյանքի և առաջնային արդարադատության, հաշվետվողականության իրավունքի պաշտպանությունը: Արձանագրությունը պետությունների և մահվան դեպքի քննության հարցում դերակատարում ունեցող կառույցների ու անհատների համար սահմանում է ապօրինի մահվան հավանական դեպքի քննության իրականացման ընդհանուր չափանիշ և սկզբունքների ու ուղենիշների ընդհանուր խումբ: Մինեսոտայի արձանագրությունը կիրառվում է «ապօրինի մահվան հավանական բոլոր դեպքերի» և բռնի անհետացման կասկածվող դեպքերի քննության նկատմամբ: Միջոցառմանը ներկա ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գնահատմամբ՝ Մինեսոտայի արձանագրությունը կարևոր դերակատարում ունի մեր օրերում: Նրա դիտարկմամբ՝ առկա են ապօրինի, այդ թվում բռնի անհետացման հետևանքով տեղի ունեցող մահվան դեպքեր, որոնք առաջ են բերում փորձագետի դիմելու անհրաժեշտություն: Արման Թաթոյանը ընդգծել է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքով Պաշտպանին իրավունք է վերապահված դիմելու իրավասու մարմիններին՝ բողոքի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ ընթացող քննության հանգամանքների վերաբերյալ փորձագիտական հետազոտություններ իրականացնելու և դրանց արդյունքում կազմված եզրակացությունները ստանալու: Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին՝ «Ապօրինի մահվան հավանական դեպքերի քննության մասին Մինեսոտայի արձանագրության» մասնագիտական քննարկման, միջոցառման կազմապերման համար: Դասընթացին մասնակցել են ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի, Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչներ, փաստաբաններ և բժիշկներ։ Դասընթացը վարել են միջազգային փորձագետներ՝ դոկտոր, պրոֆեսոր Ջորջ Ալեմպիևիչը և դոկտոր, պրոֆեսոր Դուարտե Վիեյրան։ Դասընթացավարները ներկայացրել են մահվան դեպքի հետաքննության, մասունքների վերականգնման ուղեցույցները, ապացույցների տեսակները և նմուշառումը, դիահերձման ընթացակարգերը։ [b] ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր