Ռուսաստանում մեկնարկել է Lada Vesta CNG սեդանի վաճառքը. այն կարող է լիցքավորված բալոնով և բակով անցնել 1000 կմ ճանապարհ
Ռուսաստանում մեկնարկել է Lada Vesta CNG սեդանի վաճառքը: Այս մասին հայտնում է «Российская газета»-ն:
АвтоВАЗ-ը հայտարարել է նաև մեքենայի գները. Lada Vesta CNG սեդանի գինը կսկսի 600 900 ռուբլուց (մոտ 10 հազար դոլար):
Մեքենան կարող է աշխատել և բենզինով և մետանով:
Մետանի օգտագործումը կարող է նվազեցնել վառելիքի ծախսը 3 անգամ:
Ավտոարտադրողը հայտնել է, որ 2017 թվականին վաճառքի կհանի 600 ավտոմեքենա, իսկ 2018-ին՝ 2,5 հազար:
5 աստիճան փոխանցման տուփով ավտոմեքենան հագեցած է ВАЗ-21129-ի շարժիչով, որի աշխատանքային ծավալը կազմում է 1,6 լիտր:
106 ձիաուժ հզորությամբ ավտոմեքենան 100 կմ/ժ արագության հասնում է 11, 5 վայրկյանում, իսկ գազի բալոնը 90 լ տարողություն ունի (18-19խմ):
Նշվում է, որ մեքենան նախատեսված է ավելի շատ տաքսիստների համար: Այն կարող է միաժամանակ լիցքավորված գազի բալոնով և բենզինի բակով 1 000 կմ ճանապարհ անցնել: