6044 դիտում
14:22 11-07-2017
Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսլանդիայի նորանշանակ դեսպանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ հուլիսի 11-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սիգրիդուր Բերգլինդ Այսգեյրսդոտիրը (նստավայրը՝ Մոսկվա):
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։ Նշելով, որ չնայած հայ-իսլանդական միջպետական կապերն սկսել են զարգանալ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 20 տարիների ընթացքում, Նախագահն ընդգծել է, որ այդ ժամանակահատվածում երկու երկրների փոխգործակցության ներուժը լիարժեքորեն չի օգտագործվել, և Հայաստանը պատրաստակամ է խորացնել միջպետական հարաբերությունները Իսլանդիայի հետ՝ այդ գործում ակնկալելով նաև նորանշանակ դեսպանի ակտիվ աշխատանքը:
Դեսպան Սիգրիդուր Բերգլինդ Այսգեյրսդոտիրը վստահեցրել է, որ լավագույն ջանքը կներդնի հայ-իսլանդական երկկողմ կապերի ամրապնդման համար: Նա տեղեկացրել է, որ այդ նպատակով արդեն որոշակի հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել Երևանում և համարում է, որ ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ հումանիտար բնագավառներում հաջողությամբ համագործակցելու ներուժ կա, որի լիարժեք օգտագործման ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել: Դեսպանը հեռանկարային է համարել նաև Իսլանդիայի և Հայաստանի բուհերի միջև փոխգործակցության զարգացումը, ՏՏ, զբոսաշրջության ոլորտներում փորձի փոխանակումը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանը և Իսլանդիան փոխշահավետ համագործակցություն կարող են զարգացնել էներգետիկայի՝ հատկապես վերականգնվող էներգետիկայի բնագավառում, որտեղ Իսլանդիան մեծ փորձ և զգալի ձեռքբերումներ ունի:
Հանրապետության Նախագահը և դեսպան Սիգրիդուր Բերգլինդ Այսգեյրսդոտիրը կարևորել են նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, որը, կողմերի համոզմամբ, մեծապես կնպաստի միջպետական հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին, ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1192 դիտում
15:17 15-05-2014
Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի նորանշանակ դեսպանը
901 դիտում
14:36 09-09-2014
Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հորդանանի նորանշանակ դեսպանը
1238 դիտում
15:28 24-02-2015
Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կատարի նորանշանակ դեսպանը
Այս բաժնից
622 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի