211652_close_icon
views-count6211 դիտում article-date 13:10 11-07-2017

էներգախնայողությունը խթանող օրենսդրության բնագառավում Հայաստանն առաջ է անցել անգամ ԵՄ անդամ մի շարք երկրներից

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հուլիսի 10-ին մասնակցել է Քիշինևում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից երկրների նախարարական ոչ պաշտոնական հանդիպմանը։ Քննարկվել են էներգարդյունավետության և էներգախնայողության խթանմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր, ընդգծվել է դրանց դերը էներգետիկայի բնագավառի կայուն զարգացման գործում։ Աշոտ Մանուկյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է էներգարդյունավետության և էներգախնայողության բնագավառներում Հայաստանի ձեռբերումներն ու նախատեսվող քայլերը։ Անդրադառնալով Արևելյան Գործընկերության անդամ երկրներում էներգախնայողությունը խթանող օրենսդրությունների մշակման և ներդրման գործընթացին՝ Էներգետիկ համայնքի տնօրեն Յանեզ Կոպաչն ընդգծել է հատկապես Հայաստանի օրենսդրական դաշտի առավելությունները։ Արձանագրվել է, որ Հայաստանն այս ասպարեզում առաջ է անցել անգամ Եվրամիության անդամ մի շարք երկրներից: Միջոցառման շրջանակներում Աշոտ Մանուկյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հաննի, ինչպես նաև Արևելյան գործընկեր երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ։ [b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր