211652_close_icon
views-count103644 դիտում article-date 18:06 14-03-2017

Արտակարգ դեպք Երևանում. «Հաղթանակ» զբոսայգու արհեստական լճակում հայտնաբերվել են մեծ քանակի սատկած ձկներ. բնակիչների կարծիքով՝ լիճը թունավորված է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս տարվա ցուրտ ձմեռը, կամ միգուցե պատկան մարմինների անփութությունը, պատճառ դարձավ այն բանի, որ «Հաղթանակ» զբոսայգու արհեստական լճի ձկները ամբողջությամբ սատկել են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լճում ձկները սատկել են: Ըստ նրանց՝ ձկների սատկելու պատճառը ոչ թե ցուրտ ձմեռն է, այլ այն, որ պատկան մարմինները 20 տարուց ավելի է՝ չեն բարեհաճել լիճը մաքրել և այդ 20 տարվա ընթացում, բնականաբար, ջուրը կնեխի: «Պատկերացնում ե՞ք, եթե այդ նույն պաշտոնյաները 20 օր չլողանան»: Բնակիչները նշում էին նաև, որ ձմռանը, երբ լիճը սառել էր, մի ահագին հատված ամբողջովին կանաչ գույնի է եղել, ինչը նշանակում է, որ լիճը չափից դուրս աղտոտված է եղել և չի բացառվում, որ ջուրը վարակվել է: Իսկ եթե դրա դեմը պատկան մարմինները չառնեն, չի բացառվում խոլերայի և համաճարակի բռնկում առաջանա: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր