211652_close_icon
views-count4447 դիտում article-date 22:00 10-07-2017

Արման Մկրտումյանը և Ալեքսանդր Ֆեդորցովը քննարկել են ՀՀ դատական համակարգի առանձնահատկությունները

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության դատարանի նախագահ Ալեքսանդր Ֆեդորցովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Արման Մկրտումյանը և Ալեքսանդր Ֆեդորցովը քննարկել են ՀՀ դատական համակարգի կառուցվածքն ու առանձնահատկությունները, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության սահմանադրական գործառույթի իրականացումը, նախադեպային որոշումների կայացումն ու դրա արդյունքում միասնական դատական պրակտիկայի և կանխատեսելի արդարադատության ձևավորումը, ինչպես նաև դատական ոլորտին առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներակայացնող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր