Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
[color=#CC0000]Ուշադրություն
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 11- ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում`[/color]
Հուլիսի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-14-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 15-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
[img]http://shamshyan.com/ups/images/087519000149967906939567.jpg[/img]
[color=#CC0000]Երևան քաղաքում`[/color]
11-12-ը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
[img]http://shamshyan.com/ups/images/0023566001499679084395656.jpg[/img]