211652_close_icon
views-count2593 դիտում article-date 16:13 10-07-2017

Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հուլիսի 10-ին, ժամը 09:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 20 շենքի չշահագործվող օդատար խողովակը 5-րդ հարկի մակարդակից պոկվել, կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ամրացրել են օդատար խողովակը (մոտ 15 գ.մ): *** Հուլիսի 10-ին, ժամը 08:23-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի թիվ 4 շենքի բնակարաններից մեկից (որի բնակիչը Սևան քաղաքում է) ջրալցվում է նույն հարկի հարևան բնակարաններ. դուռը բացելու և ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դադարեցրել են ջրամատակարարումը:

Նմանատիպ նյութեր