40906 դիտում
19:35 09-07-2017
Գյումրիում վրաերթի ենթարկված 60-ամյա հետիոտնը մահացել է. Ոստիկանները հայտնաբերել են փախուստի դիմած 31-ամյա վարորդին և 06 մակնիշի ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հուլիս 9-ին «Գյումրի» բժշկական կենտրոնում մահացել է Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 60-ամյա Նորիկ Սարգսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 7-ին` ժամը 04:50-ի սահնմաններում` Գյումրի քաղաքի Շահումյան և Տերյան փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից:
Վարորդը, վիրավորին թողնելով անօգնական, դիմել էր փախուստի:
Ժամեր անց ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզում են վրաերթի հեղինակ-կասկածյալի ինքնությունը, և բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանություն է ինքնակամ ներկայանում Գյումրի քաղաքի Անի թաղամասի բնակիչ 31-ամյա Էդգար Սուքիասյանը, ով հայտնում է, որ վրաերթը կատարել է ինքը` իր կողմից վարած ՎԱԶ-2106 մակնիշի 34 RA 416 համարանիշի ավտոմեքենայով:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+