ԱՄՆ պետքարտուղարը Կիև է ժամանել
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Կիև է ժամանել։ Այդ մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
Նրա օդանավը վայրէջք է կատարել «Բորիսպոլ» օդանավակայանում:
Այսօր Կիևում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպում կունենա նրա ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ Պետքարտուղարի հետ միասին Ուկրաինա է ժամանել նաև Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը։