5135 դիտում
11:54 09-07-2017
ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպումը երկխոսության սկիզբ դարձավ որոշ բարդ հարցերի շուրջ. Հերբերտ Մաքմասթեր
Համբուրգում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպման ժամանակ ոչ մի խնդիր չի լուծվել, դա ոչ ոք չէր սպասում, խոսքը բարդ հարցերի շուրջ երկխոսություն սկսելու մասին է եղել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը, նրա հայտարարությունը ներկայացված է Սպիտակ տան մամլո հաղորդագրության մեջ:
«Ոչ մի խնդիր չի լուծվել: Ոչ ոք այդ հանդիպման ընթացքում որևէ խնդրի լուծում չէր ակնկալում: Սակայն դա երկխոսության սկիզբ դարձավ որոշ բարդ հարցերի շուրջ, որոնց վրա մենք սկսում ենք աշխատել միասին»,- ասել է նա:
Մաքմասթերի խոսքով՝ մասնավորապես սկիզբ է դրվել Սիրիայի հարցում երկու երկրների համատեղ աշխատանքին:
«Սա Սիրիայի մասով որոշակի աստիճանի կայունության հասնելուն ուղղված ջանքերի սկիզբն է՝ սկսելու համար այնտեղ հասնել արդյունքի, որը վերջ կդնի մարդկային տառապանքներին, որը կբերի ամուր քաղաքական կարգավորման գոնե այդ տանջված երկրի մասերում»,- ասել է նա:
Նմանատիպ նյութեր
1027 դիտում
12:59 30-06-2023
Հետագա աշխատանք է պահանջվում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեխանիզմի և այլ առանցքային հարցերի շուրջ․ ՀՀ ԱԳՆ
Այս բաժնից
862 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
736 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
796 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ