1042 դիտում
12:59 30-06-2023
Հետագա աշխատանք է պահանջվում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեխանիզմի և այլ առանցքային հարցերի շուրջ․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները մի քանի առանցքային հարցերի շուրջ պահանջում են հետագա աշխատանք: Խոսքը, ըստ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանի, վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանը, զորքերի հետքաշմանը և Բաքու- Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծմանը։ Գրում է «Ազատությունը»։
Իսկ թե որ հարցերի շուրջ են կողմերը համաձայնության հասել, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դեռ չի մանրամասնում:
Վաշինգտոնի Արլինգթոն արվարձանում այս շաբաթ անցկացված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների ավարտին հրապարակված միասնական հաղորդագրությունում ասված է, որ կողմերը «համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց, միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք»:

Նմանատիպ նյութեր
1246 դիտում
13:47 16-03-2023
Առանց Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի օրակարգը կձախողվի. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
913 դիտում
16:06 04-02-2025
Իննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսում ՀՀ դեսպան
883 դիտում
15:39 04-02-2025
Պարոն Ավինյանը մանիպուլացնում է ու հատուկ մոլորեցնում մարդկանց. Հայկ Մարության