34120 դիտում
16:32 08-07-2017
ՊԲ-ն շփման գծի ողջ երկայնքով շարունակում է հանդես գալ իրավիճակի թելադրողի դերում
Հուլիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում նկատվել է լարվածության աճ:
Ընդհանուր առմամբ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ առաջնային գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր, Դ-44 տիպի հրանոթներ ու նռնականետեր: Հարկ է նշել նաև, որ հուլիսի 4-ին ադրբեջանական զինուժը նախորդ տարվա ապրիլյան ռազմագործողություններից հետո առաջին անգամ շփման գծի հարավային հատվածում կիրառել է նաև 122 մմ-ոց Դ-30 հաուբից հրանոթներ և ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ՝ հարվածի թիրախ դարձնելով այդ ուղղությամբ տեղակայված հայկական բնագծերը: Վերոնշյալ հրթիռային կայանքները տեղակայելով Ալխանլու գյուղի մերձակա տարածքում, իր սովորության համաձայն, ադրբեջանական զինուժը պատսպարվել է խաղաղ բնակչության թիկունքում՝ վերջինիս օգտագործելով որպես կենդանի վահան՝ այդ կերպ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը:
Օգտվելով պաշտպանվելու իր լիարժեք իրավունքից, հակառակորդի՝ խաղաղ բնակավայրին մերձակա տարածքում տեղակայված կրակակետը լռեցնելու համար, ՊԲ-ի առաջապահ զորամասերը հարկադրված են եղել դիմելու պատասխան գործողությունների:
Պաշտպանության բանակը շփման գծի ողջ երկայնքով շարունակում է հանդես գալ իրավիճակի թելադրողի դերում և վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը:
Նմանատիպ նյութեր
3519 դիտում
10:52 05-06-2017
Արցախի ՊԲ-ն առաջնագծում հանդես է գալիս իրադրության թելադրողի դերում. Լևոն Մնացականյան
8387 դիտում
17:27 14-10-2017
ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում շարունակում են մնալ թելադրողի դերում
Այս բաժնից
1399 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1051 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1351 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը