211652_close_icon
views-count4421 դիտում article-date 21:04 07-07-2017

Պուտինը Փհենյանի միջուկային ծրագրի հարցում պրագմատիզմի կոչ է արել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի լրջության մասին և դրա լուծման հարցում պրագմատիզմի կոչ արել: Այս մասին Ռուսաստանի նախագահն ասել է Համբուրգում G20-ի գագաթնաժողովի շրջանակում Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ հանդիպման ժամանակ: «Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը շատ լուրջ խնդիր է: Այստեղ պետք է չկորցնել ինքնատիրապետումը, հարկավոր է պրագմատիկ գործել»,- ասել է նա: Պուտինն ընդգծել է, որ ուրախ է Հարավային Կորեայի նախագահի հետ Փհենյանի քաղաքականությունը քննարկելու հնարավորության համար:

Նմանատիպ նյութեր