Մոսկվան կոչ է արել Վաշինգտոնին զսպվածություն ցուցաբերել Փհենյանի հրթիռային փորձարկումներին պատասխան արձագանքներում
Ռուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին և Հյուսիս-Արևելյան Ասիայի նրա դաշնակից երկրներին առավելագույն զսպվածությունը ցուցաբերել Հյուսիսային Կորեայի կողմից իրականացվող հրթռային փորձարկումներին տրվող պատասխաններում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է Tass-ը։
Նա հաստատել է, որ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև այդ հարցով քննարկումներ են տեղի ունենում. «Մենք, իհարկե, գտնում ենք, որ նման կարգի գործունեությունն օգուտ չի կարող տալ գլխավոր խնդրի լուծման հարցում։ Չեմ կարող կոչ չանել ԱՄՆ-ին ու Հյուսիս-Արևելյան Ասիայի նրա դաշնակից երկրներին առավելագույն զսպվածությունը ցուցաբերել, չզբաղվել ուսումնամարզական միջոցառումների ընդլայնմամբ և ի պատասխան Փհենյանի՝ ժամանակակից ՀՕՊ համակարգերի տեղակայմամբ»։
Ըստ նրա՝ կա այլընտրանքային տարբերակ։
Նշենք, որ մայիսի 21-ին Հյուսիսային Կորեան հերթական հրթիռային փորձարկումն է իրականացրել։