211652_close_icon
views-count5592 դիտում article-date 11:00 09-09-2016

Ուժգին երկրաշարժ՝ Հյուսիսային Կորեայում. պատճառը Փհենյանի հերթական միջուկային փորձարկումն է եղել

Ռիխտերի սանդղակով 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հյուսիսային Կորեայում, հաղորդում է BBC-ն։ Հարավկորեական Ronhap գործակալությունը հայտնել է, որ ստորգետնյա ցնցումները եղել են արհեստական, քանի որ Փհենյանը պատրաստվում էր 5-րդ միջուկային փորձարկումն իրականացնել։ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է այն շրջանի պոլիգոնում, որտեղ ավելի վաղ հյուսիսկորեացիները միջուկային փորձարկում են անցկացրել։ Առայժմ այդ երկրի իշխանությունները չեն հաստատել ոչ երկրաշարժի մասին տեղեկությունը, ոչ էլ միջուկային փորձարկման։ Արբանյակային լուսանկարներն էլ, որոնք արվել են մի քանի շաբաթ առաջ, ցույց են տալիս մեծ ակտիվություն Պանգիրի պոլիգոնում։

Նմանատիպ նյութեր