211652_close_icon
views-count4224 դիտում article-date 18:40 07-07-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 6-ից 7-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 6-ից 7-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 11-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման 1-ական դեպք: Բացահայտվել է գողության 10, խարդախության 6, յուրացման 2, կողոպուտի, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի և խարդախության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր