4697 դիտում
16:17 07-07-2017
Բանգլադեշում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահ Մոհամմադ Աբդուլ Համիդին
Հուլիսի 6-ին Բանգլադեշում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Բանգլադեշի նախագահ Մոհամմադ Աբդուլ Համիդին։
Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Բանգլեդեշի նախագահը նշեց, որ թեև այս տարի լրանում է Հայաստանի և Բանգլադեշի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, սակայն երկու ժողովուրդների պատմական առնչություններն ունեն ավելի քան չորս հարյուր տարվա պատմություն։
Նախագահ Աբդուլ Համիդն ընդգծեց հայերի ունեցած առանձնահատուկ մշակութային ավանդը Բենգալում՝ բերելով մի քանի ուշագրավ պատմական փաստ։ Նախագահը մասնավորապես նշեց, որ Բենգալի առաջին դպորցը, որը որպես կրթօջախ գործում է մինչ օրս, հիմնել են հայերը, Դաքքայում գործում է հայկական եկեղեցի (Սուրբ Հարություն հայ առաքելական եկեղեցին՝ հիմնված 1781 թվականին), քաղաքի կենտրոնական մասում են գտնվում «Հայկական թաղամասը» (Armeniatola) և «Հայկական փողոցը», իսկ տարածքը, որում այժմ գտնվում է նախագահական նստավայրը, մոտ երկու դար առաջ պատկանել է Մանուկ անունով հայ վաճառականի։
Շնորհակալություն հայտնելով ցուցաբերված բարձր ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ երկու ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերը թույլ են տալիս նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերությունների հետագա առաջխաղացմանը։
Նախագահ Մոհամմադ Աբդուլ Համիդը դեսպան Արմեն Մարտիրոսյանին խնդրեց իր ջերմ ողջույնները և բարեմաղթանքները փոխանցել Նախագահ Սերժ Սարգսյանին։
Նմանատիպ նյութեր
4314 դիտում
12:01 08-07-2017
Դեսպան Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Բանգլադեշի նախագահ Մոհամմադ Աբդուլ Համիդին
1318 դիտում
15:19 27-05-2021
Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բանգլադեշի նորանշանակ դեսպանը
1689 դիտում
14:32 22-01-2016
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բանգլադեշի նորանշանակ դեսպանը
Այս բաժնից
364 դիտում
18:10 16-05-2024
ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին
367 դիտում
17:38 16-05-2024
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին