211652_close_icon
views-count4183 դիտում article-date 13:04 07-07-2017

Տրամադրվել է անշարժ գույքի գնահատման որակավորման 16 վկայական

2017թ. առաջին կիսամսյակում կադաստրի պետական կոմիտեում ստացվել է 10797դիմում և գրություն 2017 թ. առաջին եռամսյակում ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե մուտքագրվել է 10797 դիմում և գրություն, որից 733-ը եղել են քաղաքացիների դիմումները: Հիշյալ ժամանակահատվածում կադաստրի պետական կոմիտեի գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցադրումներով և խնդիրներով կոմիտեի նախագահի, կոմիտեի նախագահի տեղակալների մոտ ընդունելության են ներկայացել 76 քաղաքացի: 2017 թ. առաջին կիսամսյակում կոմիտեն ստացել է անշարժ գույքի գնահատման գործունեության մասնագիտական որակավորման 67 հայտ: Հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ կողմից տրամադրվել է անշարժ գույքի գնահատման որակավորման 16 վկայական, դադարեցվել է մեկի գործունեությունը: Նույն ժամանակահատվածում ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ստացել է Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության մասնագիտական որակավորման ստուգման 12 հայտ և համապատասխանաբար տրամադրել 2 վկայական: Կադաստրի պետական կոմիտեում ստացված բոլոր դիմումներին, գրություններին և տեղեկություն ստանալու վերաբերյալ բոլոր հարցումներին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: [b]Կադաստրի պետական կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր