211652_close_icon
views-count9607 դիտում article-date 10:57 07-07-2017

Ուոթերգեյթյի սկանդալից 45 տարի անց. «Ամերիկայի ձայն»

1972 թվականի Հունիսի 18-ին՝ Դեմոկրատական ազգային հանձնաժողովում ձերբակալվեցին Ուոթերգեյթյան սկանդալի գործով առաջին հինգ կասկածյալները: Չնայած Սպիտակ տան տված գնահատականին, Washington Post-ի լրագրողները սկանդալի հաջորդած օրերին վստահ չէին, թե ինչ էր իրականում կատարվել: Նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականի գործընթացը մեկնարկեց 1972 թվականի հունիսի 17-ին, այն օրը, երբ նախագահ Նիքսոնի օգնականների կողմից վարձակալած անձինք ներխուժեցին վաշինգտոնյան «Ուոթերգեյթ» հյուրանոցային համալիրում գտնվող Դեմոկրատական կուսակցության գրասենյակ՝ գաղտնալսման սարքեր տեղադրելու նպատակով: Հունիսի 18-ին՝ հաջորդ օրը, Դեմոկրատական ազգային հանձնաժողովում ձերբակալվեցին այս գործով առաջին հինգ կասկածյալները: Չնայած Սպիտակ տան տված գնահատականին, Washington Post-ի լրագրողները վստահ չէին, թե ինչ էր իրականում կատարվել: «Որպես կանոն, լրագրողները փաստերն են մեկնաբանում և չեն սիրում տրվել շահարկումներին և ենթադրություններին, բայց վստահ եմ, որ մեր խմբագրությունում կան մարդիկ, ովքեր գիտեին, թե այդ ամենն ինչի է հանգեցնելու», - ասում է Washington Post-ի հանցագործությունների հարցերով լրագրող Մարթին Վեյլը: Մարտին Վեյլը, ով Սկանդալի գիշերը Washington Post-ում կատարում էր հերթապահ խմբագրի իր պարտականությունները, միջադեպի մասին տեղեկացել էր ոստիկանության ռադիո հաղորդագրությունից: Այդ օրն ավելի ուշ նա պետք է լուսաբաներ կատարվածը: «Ես հարցրի, ի՞նչ-որ կարևոր բան կա այսօր»,- իսկ ինձ պատասխանեցին,— «Այո, բավականին»: Բոլորը ոգևորված էին և դա փոխանցվում էր մեկից մյուսը: Այդ օրը բոլորը աշխատում էին արտակարգ դրության ռեժիմով: Իմ պարտականությունը Հանրապետական կուսակցության բարձրաստիճան ղեկավարների հետ հեռախոսային կապ հաստատելն էր: Ոչ ոք չէր ասում, որ միջադեպը հանրապետականների ձեռքի գործ է, այլ՝ ճիշտ հակառակը»: Ինչևէ, Վեյլը Ուոթեգեյթյան սկանդալը լուսաբանող միակ լրագրողը չէր: Նա հիշում է, ինչպես էին Washington Post-ի հիմնական լրագրողները՝ Կարլ Բերնսթայնն ու Բոբ Վուդվորդը այդ օրերին աշխատում օր ու գիշեր: «Ըստ իս, Washington Post-ը բավականին լավ էր աշխատում սկանդալին հաջորդած օրերին: Շուտով մյուս լրատվամիջոցներն ու խմբագիրներն էլ աշխուժացան:» Վեյլը գտնում է, որ Ուոթերգեյթի սկանդալի և Ռուսաստանի գործով ընթացիկ հետաքննության միջև նմանությունները շատ են: «Ուոթերգեյթ-ը թողեց իր հետքը՝ մարդկանց մեջ սերմանվեցին կառավարության նկատմամբ անվստահություն ու հակադիր տրամադրություններ: Ես թշնամանք չեմ համարի, բայց կասկածամտություն՝ միանշանակ: Երբ նախագահը, երբեմն առանց երկար մտածելու, լրագրողներին թշնամի է որակում, բարդ չէ կռահելը, որ թե՛ լրագրողների մեջ, թե՛ կառավարության ներսում կլինեն մարդիկ, ովքեր Սպիտակ տանը կտեսնեն թշնամու: Բայց ես, ինչպես նաև իմ գործընկերների մեծ մասը, իհարկե, չենք կիսում այդ կարծիքը»: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3931613.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր