Արաբական երկրները կերկարացնեն Քաթարի դեմ բոյկոտը
Արաբական երկրները կշարունակեն բոյկոտել Քաթարին, որը մերժումով Է պատասխանել իրեն ներկայացված վերջնագրին:
Այս մասին հայտարարվել Է Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների , Բահրեյնի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների՝ Կահիրեում տեղի ունեցած հանդիպմանը:
Հանդիպման մասնակիցները հայտարարել են, որ Քաթարի բացասական պատասխանը «վկայում Է նրա կողմից իրադրության ամբողջ լրջությունն ու վտանգավորությունը չըմբռնելու մասին», և ափսոսանք են հայտնել այդ առթիվ: Ինչպես հայտարարել Է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ի ղեկավար Աբդել ալ Ջուբեյրը, Դոհայի նկատմամբ լրացուցիչ միջոցների մասին կհայտարարվի կոնսուլտացիաներից հետո:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն եւ Բահրեյնը, Կատարին մեղադրում են ահաբեկչության եւ ծայրահեղականության աջակցման մեջ: Այդ մեղադրանքներին են միանում Եգիպտոսը և այլ արաբական երկրներ: Մեկ ամիս առաջ նրանք հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: