Արաբական Էմիրաթները դադարեցրել են Իսրայելի դեմ 48-ամյա տնտեսական բոյկոտը
Արաբական Միացյալ Էմիրաթների նախագահ Խալիֆա իբն Զայդ ալ-Նահայանը չեղարկել է 1972 թվականին ընդունված օրենքը՝ Իսրայելի տնտեսական բոյկոտի և դրա հետ կապված պատժամիջոցների վերաբերյալ:
«Սա հանդիսանում է Իսրայելի հետ ԱՄԷ-ի դիվանագիտական և կոմերցիոն համագործակցությունն ընդլայնելու մասը և իրենից ներկայացնում է համատեղ համագործակցության ճանապարհային քարտեզ, որը կխթանի երկկողմ տնտեսական աճն ու տեխնոլոգիական ինովացիաների խթանումը», նշվածէ ԱՄԷ-ի նախագահի հայտարարության մեջ:
Տնտեսական բոյկոտի չեղարկումը թույլ կտա ԱՄԷ-ի մասնավոր ընկերություններին և անհատ ձեռներեցներին առևտրական և ֆինանսական գործարքներ իրականացնել իսրայելական ընկերությունների հետ:
Օգոստոսի 31-ին Իսրայելի պատվիրակությունը՝ Ազգային անվտանգության Խորհրդի ղեկավար Մեիրա Բեն Շաբատի գլխավորությամբ, առաջին պաշտոնական այցով կմեկնի ԱՄԷ: Այցի շրջանակներում նախատեսվում է երկրների համագործակցության պայմանագրեր կնքել՝ պաշտպանության ոլորտում, ուղիղ ավիաչվերթների, ներդրումներ, մշակույթի և առողջապահության ոլորտներում համագործակցության շուրջ: