211652_close_icon
views-count9142 դիտում article-date 20:28 06-07-2017

Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարակամության շրջանակն առաջին հանդիպումներն է անցկացրել

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորներ Դավիթ Մելքումյանի և Լյուդմիլա Բարսեղյանի աշխատանքային այցը Լիտվայի Հանրապետությունում շարունակվում է: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունը: Լիտվայի Սեյմում նրանք հանդիպել են Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են խորհրդարանական ձևաչափով փորձի փոխանակման հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, երկուստեք կարևորվել է Լիտվայի հանրային-քաղաքական շրջանակներում Արցախի վերաբերյալ իրազեկվածության ապահովումը։ Հուլիսի 5-ին Արցախի խորհրդարանականները Վարենայի քաղաքապետարանում հանդիպել են նաև Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության շրջանակի անդամներ, Վարենայի քաղաքապետ Ալգիս Կաշետայի և բարեկամության շրջանակի համանախագահ Դալիա Կուոդիտեյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ստեփանակերտի և Վարենայի քաղաքապետարանների միջև հնարավոր համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես կարևորվել է փոխադարձ այցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը՝ զբոսաշրջության զարգացման և հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով։ Միջքաղաքային համագործակցության ուղղություններից առանձնացվել են քաղաքային տնտեսության, զբոսաշրջության խթանման, մշակութային կապերի հաստատման և այլ ոլորտներ։ Հանդիպման ավարտին Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն նախկին բարեկամական խմբի անդամներ Ալգիս Կաշետային և Դալիա Կուոդիտեյին են հանձնվել Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով շնորհված «Երախտագիտություն» մեդալները, Նույն օրը տեղի է ունեցել Արցախի պատգամավորների հանդիպումը Լիտվայի հայերի միության նախագահ Արա Թունյանի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նմանատիպ նյութեր