211652_close_icon
views-count12581 դիտում article-date 18:27 06-07-2017

Հայաստանում են Եգիպտահայ հասարակական գործիչներ Սուրեն և Սոնյա Բայրամյանները

Հունիսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Եգիպտահայ ազգային-հասարակական գործիչ դոկտ. Սուրեն Բայրամյանին և նրա տիկնոջը՝ Եգիպտոսի ռադիոյի հայկական ժամի պատասխանատու Սոնիա Բայրամյան-Ոսկերչյանին: Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի նախարարության Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց Սփյուռքում նրանց հայանպաստ գործունեությունը, լեզվի և ինքնության պահպանության հարցերը: Նախարարը ներկայացրեց առաջիկա ծրագրերը և սփյուռքահայ գործչին հրավիրեց մասնակցելու սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալիք «Հայրենիք-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին: Սուրեն Բայրամյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և արդյունավետ զրույցի համար, հավելեց. «Ամեն անգամ սիրով ու կարոտով եմ Հայաստան գալիս: Գալիս եմ Հայրենիքի շունչը ստանալու, նրանով ոգեշնչվելու: Կարևորը Հայրենիքն է, այն է կիզակետը և անոր հանդեպ պարտք ունենք կատարելու»: Եգիպտահայ գործիչը նախարարին ներկայացրեց 2005թ. հրատարակված «Հայ մամուլը Եգիպտոսի մեջ» իր աշխատությունը, որն իր մեջ ներառում է 1865-2005թթ. մատենագիտական ցուցակը՝ 61 տպարաններում տպագրված169 անուն թերթ: Գիրքը 2013թ. տպագրվել է անգլերեն և արաբերեն թարգմանությամբ: Նա նշեց, որ 2011թ հրատարակվել է իր «Հայ գիրքը Եգիպտոսի մեջ» (1888-2011թթ.) ուսումնասիրությունը, և այս տարի՝ 2017թ. տպագրվել է «Հայկական համայնքային կառույցները Եգիպտոսի մեջ» աշխատությունը:

Նմանատիպ նյութեր