211652_close_icon
views-count37236 դիտում article-date 10:32 06-07-2017

Երևանում խոշոր հրդեհի տարածումը կանխվեց հրշեջ-փրկարարների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: ժամը 21:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 32 շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ- փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ԱԻ արձագանքման խումբը: Հրշեջ-փրկարարների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը, քանի որ վտանգը շատ մեծ էր: Կիսով չափ այրվել է տանիքի փայտե կառուցատարրերից: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր