211652_close_icon
views-count14225 դիտում article-date 14:42 06-04-2017

Արթիկի հրշեջ-փրկարարների ու քաղաքացիների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվեց խոշոր հրդեհի տարածումը Հառիջ գյուղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 6-ին, հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հառիջ գյուղի տներից մեկում անասնագոմ է վառվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արթիկի թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հրամանատարի տեղակալ, Փրկարար ծառայության կապիտան Ադամյանի գլխավորությամբ։ Հրշեջները քաղաքացիների հետ նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այրվել են նշված գյուղի 1-ին փողոցի 50 տան բակում գտնվող Աղվան Հակոբյանին պատկանող անասնագոմի կտուրը և փայտյա ծածկը։ Տեղում է եղել նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր