211652_close_icon
views-count9021 դիտում article-date 17:07 02-08-2015

Հրշեջ փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում խոշոր հրդեհի տարածումը կանխվեց դեպի «Աթենք» մսամթերքի գործարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 2-ին հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծարավ Աղբյուր փողոցում «Աթենք» մսամթերքի գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՏԿԱԻՆ փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատը ովքեր մարել են հրդեհը: Հրդեհի հետևանքով այրվել է 600 ք.մ. խոտ և 2 խ.մ. աղբ և բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+

Նմանատիպ նյութեր