Ռուսաստանի ԿԲ-ն Այվազովսկու 200 ամյակին նվիրված հուշադրամ է թողարկել
Ռուսաստանի Կենտրոնական բանկը թողարկել է հուշադրամ հայտնի նկարիչ Հովհաննես Այվազովսկու 200 ամյակի կապակցությամբ: Այդ մասին հայտնում է TACC-ը:
Հուշադրամի վրա պատկերված է հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավից մի դրվագի ֆոնի վրա: Հուշադրամը թողարկվել է 3 հազար օրինակով: