211652_close_icon

Արաբական երկրներիը ստացել են Քաթարի պատասխանը

views-count3693 դիտում article-date 18:34 05-07-2017
Քաթարը պատասխանել է Սաուդյան Արաբիաի, ԱՄԷ-ի, Բահրեյնի ու Եգիպտոսի պահանջներին: Այդ մասին հայտնում է Ալ Արաբիյա հեռուստաընկերությունը: Պատասխանի բովանդակությունն առայժմ հայտնի չէ: Քաթարի պաշտոնական պատասխանը Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարին է փոխանցել Քուվեյթի տեղեկատվության նախարար Մուհամեդ Աբդալլահ ալ-Մուբարաք աս-Սաբահը: Հիշեցնենք, որ նշված երկրները Կատարից պահանջում են դադարեցնել ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությունը, իջեցնել Իրանի հետ հաբարեթյունների մակարադակը, փակել թուրքական բազան ու դադարեցնել Ալ Ջազիրա հեռուստաընկերության հեռարձակումը:

Նմանատիպ նյութեր