Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Մինսկի խմբի համանախագահների հետ՝ ներկայացնելով ադրբեջանական սադրանքից հետո առկա իրադրությունը. ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Նալբանդյանը ՄԽ համանախագահներին է ներկայացրել Ադրբեջանի սադրանքից հետո առկա իրադրությունը»,-ասված է Տիգրան Բալայանի գրառման մեջ:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/07/05/1071742/]Հիշեցնենք[/url], որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, որում տեղեկացնում էր, որ ադրբեջանական զինուժը շփման գծում խախտել է հրադադարը՝ կիրառելով TR-107 համազարկային հրթիռային կայանք։ Հայկական կողմն ավելի ուշ դիմել է պատասխան գործողությունների՝ հակառակորդին պատճառելով կորուստներ։