90664 դիտում
15:09 05-07-2017
Խոշոր ավտովթար Երևանոմ,. բախվել են 09-ն ու BMW X6 -ը կան վիրավորներ. X6-ը պատկանում է «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժշկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Վերսալ կահույքի սրահի դիմաց, բախվել են Երևան քաղաքի բնակիչ, 44-ամյա Հարություն Ավագյանի վարած BMW X6 մակնիշի 60 OQ 006 համարանիշի և Արարատի մարզի Ավշար գյուղի բակիչ, 37-ամյա Լիպարիտ Մնացականյանի վարած ВАЗ-2109 մակնիշի 34 LN 621 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 09-ի ուղևորներ՝ Ավշար գյուղի բնակիչներ, 71-ամյա Ժենիկ Մնացականյանն ու 39-ամյա Հասմիկ Տեր-Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ավագ հետաքննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW X6-ը պատկանում է Աստղիկ բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, 45-ամյա Ասատուր Ասատրյանին:
Ըստ տեղեկությունների՝ նա ավտոմեքենայում չի եղել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+